 |
«TASTY TOUR» ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
|
 |
|
ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
Շնորհակալություն այցելության համար մեր պաշտոնական կայք:
«TASTY TOUR» Ճամփորդական Ընկերությունը ցանկանում է Ձեզ
հիշարժան և հրաշալի հանգիստ:
Մենք առաջարկում ենք տուրերի բազմազանություն, իսկ դուք ձեր հանգստից
քաղեք բավականություն: |
|
|
|
 |
«TASTY TOUR» Ճամփորդական
Ընկերության նախագահ,
խոհանոցային և գյուղական
տուրիզմի կազմակերպիչ
ԶԱՌԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
|
|
|
|
|
Ազգային խոհանոցի միջոցով տվյալ երկրի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ծանոթացնելու մարտավարությունը շատ երկրներ են կիրառում: Հետևաբար ժողովրդի մասին կարծիք կազմելու համար պետք չէ թերթել միայն պատմության էջերը, բավական է գեթ մեկ անգամ համտեսել ազգային, ավանդական կերակրատեսակները: Ազգային խոհանոցի գանձերը պետք է պահպանել ու ճանաչելի դարձնել աշխարհին`զարգացնելով խոհանոցային տուրիզմը:
«TASTY TOUR» Ճամփորդական Ընկերությունը թեև նորաստեղծ ընկերություն է, սակայն կազմակերպիչներն ունեն Հայաստանում և արտերկրում ճանապարհորդական նախագծեր կազմակերպելու և իրականացնելու տարիների փորձ: 1993թ-ից «Ալմաստ» ՍՊԸ զբաղվել է տուրիստական գործունեությամբ, 2008-2010 թթ-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, «Արարատ» մշակութային և Արբանյակային հեռուստաալիքներով եթեր է հեոարձակվել «Խոհանոցի հազար ու մի գաղտնիքները» ճանապարհորդական հեռուստանախագիծը: Այն իրականացրել է հետաքրքիր, համեղ և յուրօրինակ ճանապարհորդություն Հայաստանի պատմական անցյալ ունեցող բնակավայրերով, քաղաքներով ու գյուղերով, և նպատակ է ունեցել ոչ միայն հիացնել հայոց լեռների գանձերով, եկեղեցիներով, խաչքարերով, բերդերով ամրոցներով, որով հարուստ է Հայաստանը, այլ նաև ծանոթացնել ազգային խոհանոցի մշակույթին, ծեսերին, ավանդույթներին և ավանդական կերակրատեսակների պատրաստման հազար ու մի գաղտնիքներին: ( «Մեդիա» բաժնում առաջարկում ենք դիտել հետաքրքիր հատվածներ և լուսանկարներ «Խոհանոցի հազար ու մի գաղտնիքները» հեռուստահաղորդումներից): |
Եվ հենց այս նույն նպատակի` հայկական խոհանոցի ավանդույթների պահպանման, զարգացման և տարածման համար «համեղ» տուրօպերատորի առաքելությամբ է Հայաստանում հանդես գալիս «TASTY TOUR» Ճամփորդական Ընկերությունը` համագործակցելով ազգագրագետների, արվեստագետների, գինեգործների, խոհարարական ընկերությունների, խոհարարների, հյուրատների, ռեստորանների և գյուղի ավանդապաշտ բնակիչների հետ:
Ինչպես բազմաթիվ լեռնային երկրներ, Հայաստանը նույնպես առանձնանում է հարուստ ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և ժայռակոփ անձեռակերտ հուշարձանները,հարուստ, բազմազան բնաշխարհը, հայկական գյուղի ինքնատիպությունը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և ավանդական հյուրասիրությունը կարևոր գործոններ են ագրո, էթնո և էկո տուրիզմի զարգացման համար: Ներկայումս ագրո տուրիզմը, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում խոհանոցային և գյուղական տուրիզմը, դարձել է ժամանակակից զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը: Իսկ «TASTY TOUR» Ճամփորդական Ընկերության զբոսաշրջային ծրագրերի շարքում առանձնահատուկ տեղ են գրավում խոհանոցային,
գյուղական և ազգագրական տուրերը:
|
Հայկական գյուղերում բացահայտելով ճաշատեսակների հին ու ավանդական բաղադրատոմսերը և կազմակերպելով խոհանոցային ուղևորություններ` նպաստում ենք հայկական խոհանոցային ավանդույթների վերականգնմանը, խոհանոցային և գյուղական տուրիզմի զարգացմանը: Հանդիսանալով ներգնա տուրիզմով զբաղվող ընկերություն` «TASTY TOUR»-ը գյուղաբնակների համար իրականացնում է հյուրընկալության զարգացման դասընթացներ և օգնում, որպեսզի գյուղական տները վերածվեն հյուրատների:
Մեկ զբոսաշրջային տուրի ընթացքում ապահովում ենք բազմազանություն, համատեղում մի քանի ծառայություններ, ինչպես ասում են` ամեն ինչից մի քիչ-մի քիչ, ինչպիսին օրինակ` պատմամշակութային, ազգագրական, գյուղական և խոհանոցային տուրիզմի համադրումն է: Ճանապարհորդելով Հայաստանով զբոսաշրջիկը հնարավորություն է ունենում հիանալ խիստ բազմազան բնաշխարհով, պատմամշակութային ժառանգությամբ և հայկական գյուղի ինքնատիպությամբ: Ծանոթանում է նրանց կենցաղին, սովորույթներին, ավանդույթներին, վայելում է գյուղական առողջ, ավանդական սնունդը և հաղորդակից լինում ազգային կերակուրների պատրաստման գաղտնիքներին, և այս ամենը` ազգային երգ ու պարի ուղեկցությամբ:
Բացահայտեք Հայաստանի համն ու բույրը «TASTY TOUR»- ի հետ: |
|