|
 |
 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկն է Երևանը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.: Այն 29 տարով մեծ է Հռոմից:
|
Պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն (Հայաստան):
Մայրաքաղաքը` Երևան: |
|
 |
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ
-
Հայաստանը հրաշքների երկիր է… եթե ինձ հարցնեին, թե որտեղ մեր մոլորակի վրա կարելի է հանդիպել ավելի շատ հրաշքների, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը...
Ռոքուել Քենթ
|
 |
|
Աշխարհագրական սահմանները` Հայաստանին սահմանակցում են 4 պետություններ:
Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից` Ադրբեջանին, հարավից` Իրանին, արևմուտքից` Թուրքիային:
Տարածքը` Հայաստանը զբաղեցնում է 29.74 հազար կմ: Այն լեռնային երկիր է` չորս կողմից շրջապատված ցամաքով: Միջին բարձրությունը ծովի մակարդակից 1800մ է:
|
|
 |
Ամենաբարձր գագաթը` Արագած լեռ (4090մ):
Ամենաընդարձակ ջրային ծածկույթը` Սևանա լիճ (մակ 4,890կմ, բարձր է ծովի մակերևույթից 1900մ):
Եղանակը` Հայաստանյան կլիման չոր արեւադարձային է: Տարվա մեջ հիմնականում գերիշխում են արեւաշատ օրերը: Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22 C մինչեւ +36 C - ի միջեւ: Ձմեռները հիմնականում կարճ են ու ցուրտ` միջինը -15 C մինչեւ -1 C: Բարձր լեռների գագաթները պատված են հավերժական ձնաշերտով, մինչդեռ դրանց ստորոտներն ալպյան մարգագետիններ են: Հայաստան այցելելու լավագույն ժամանակը գարնանից աշունն է: Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետեւյալ ինտերնետային էջում http://www.meteo.am:
Վարչական բաժանումը` Այժմյան Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ):
 |
|
 |
ՀՀ բաժանվում է 10 վարչական մարզերի
և մայրաքաղաք Երևանի:
Մարզ |
Մարզկենտրոն |
Արագածոտն |
ք. Աշտարակ |
Արարատ |
ք. Արտաշատ |
Արմավիր |
ք. Արմավիր |
Գեղարքունիք |
ք. Գավառ |
Կոտայք |
ք. Հրազդան |
Լոռի |
ք. Վանաձոր |
Շիրակ |
ք. Գյումրի |
Սյունիք |
ք. Կապան |
Տավուշ |
ք. Իջևան |
Վայոց Ձոր |
ք. Եղեգնաձոր |
Երևան |
|
|
|
|
|
Կազմավորման տարեթիվը` 21.09.1991թ.` Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա (99տոկոս կողմ):
Հանրապետության խորհրդարանը (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն) ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը» և հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:
 |
Հայկական դրոշը և զինանշանը

|
 |
Եռագույն է, կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է: Կարմիրը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհը, անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, քրիստոնեական հավատքը, ազատությունն ու անկախությունը: Մուգ կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու ձգտումը, նարնջագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։
|
Կառավարման համակարգը` Նախագահական Հանրապետություն:
Խորհրդարանը` Ազգային ժողով, 131 պատգամավոր:
Բնակչությունը՝ Բնակչության թիվը Հայաստանում 3 միլիոն է:
Էթնիկ կազմը՝ 96 տոկոս հայեր, ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, ուկրաինացիներ, հրեաներ:
Սփյուռքը` Հայաստանն ունի համեմատաբար մեծ սփյուռք` 8 միլիոն ամբողջ աշխարհում: Ամենախոշոր հայկական համայնքները ներառում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Միացյալ Նահանգները, Վրաստանը, Սիրիան, Լիբանանը, Արգենտինան, Ավստրալիան, Կանադան, Հունաստանը, Կիպրոսը, Իզրաելը, Լեհաստանը, Ուկրաինան։ |
Պետական լեզուն՝ հայերենն է։ Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է և այդ ընտանիքի ամենահին գիրն ունեցողներից է: Հայոց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.: Այբուբենն ունի 39 տառ , որոնք նմանություն չունեն աշխարհում որևիցէ այլ տառատեսակի հետ:
Կրոնը՝ Քրիստոնեություն: Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է: Եկեղեցին կոչվում է հայ առաքելական, որովհետև այն հիմնադրել են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է առաջինը աշխարհում` 301թ.: Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը Էջմիածինն է, իսկ հոգևոր առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց առաջին կաթողիկոսը Սբ..Գրիգոր Ա Լուսավորիչն է (302–325թթ.), Հայոց հայրապետական աթոռի ներկայիս132-րդ գահակալը` Գարեգին Բ Ներսիսյանը (1999թ-ից): |
Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին` Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլն:
Դրամական միավորը՝ դրամը։ Ազգային տարադրամի փոխարժեքը` հայկական դրամի, որոշվում է ամերիկյան դոլլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և այլ տարադրամների հարաբերակցությամբ:
Արտարժույթը` Ազգային տարադրամի փոխարժեքը` հայկական դրամի, որոշվում է ամերիկյան դոլլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և այլ տարադրամների հարաբերակցությամբ:
Արտարժույթի փոխանակում` Արտարժույթի փոխանակում կարելի է կատարել քաղաքի բազմաթիվ փոխանակման կետերում: American Express, Visa, Euro/Master Card այս կրեդիտ քարտերը ընդունվում են բոլոր հյուրանոցներում, խանութներում և ռեստորաններում: Տարադրամի ընթացիկ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական ինտերնետային էջը` http://www.cba.am:
Բանկերը` Բանկային համակարգը ղեկավարվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Այստեղ գործում են տեղական և միջազգային բազմաթիվ բանկեր, որոնց մասնաճյուղերը կարելի է գտնել ամենուր` Երևանում և Հայաստանի բոլոր մեծ քաղաքներում:
Հեռախոսը` Երկրի կոդը - 374, Երևանի կոդը -10: Երկրից դուրս զանգելու համար անհրաժեշտ է հավաքել 00 + զանգվող երկրի և քաղաքի կոդը + հեռախոսահամարը: Հայաստանում գործում են երեք բջջային օպերատորներ` BEELINE, ORANGE, VIVACELL:
Փոստային համակարգը` Փոստային համակարգն աշխատում է ամեն օր` ժամը 9–ից 19-ը: Երևանում ամենուր կան փոստատներ, որտեղ փոստային ծառայություններից օգտվելուց բացի,կարելի է ձեռք բերել միջազգային զանգերի համար նախատեսված քարտեր: Երևանում գործում են նաև արագ փոստի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են UPS, DHL, Federal Express and TNT Express Worldwide.
Տրանսպորտը` գործում են հետևյալ տրանսպորտային միջոցները.
Մետրո Երևանյան` մետրոն ձգվում է մեկ ուղղությամբ և ունի 11 կայան: Ուղեվարձը 50 դրամ է:
Ավտոբուս Երևանում` ավտոբուսի ուղեվարձը 100 դրամ է: Երևանից դուրս դեպի մյուս քաղաքներ ուղեվարձը սկսվում է 250 դրամից:
Երթուղայինտաքսի` երթուղային տաքսիները միկրոավտոբուսներ են, որոնց ուղեվարձը Երևանում 100 դրամ է, իսկ Երևանից դուրս` ըստ հեռավորության:
Տաքսի Գործում են բազմաթիվ տաքսի ծառայություններ, որոնց 1 կիլոմետրի ուղեվարձը մոտ 100 դրամ է: Իսկ փողոցում պատահական տաքսիների ուղեվարձը ֆիքսված չէ և սակարկելի է:
Վիզա` երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքի արտոնագիր, որը կարելի է գնել նաև օդանավակայանում` ժամանման պահին: Այս դեպքում վիզան արժե 30 ԱՄՆդոլլար և տրվում է 21 օրով: Անհրաժեշտության դեպքում վիզայի ժամկետը կարելի է երկարացնել ՀՀ Արտաքին Գործերի Նախարարությունում: Վիզան կարել է ձեռք բերել ժամանումից առաջ` ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական կայքում:
Թռիչքը` Հայաստանի գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է և գտնվում է Երևանում: Եվս մեկ օդանավակայան գտնվում է Գյումրի քաղաքում:Տեղական և միջազգային մի շարք ավիաուղիներ իրականացնում են չվերթներ դեպի Երևան և Երևանից դեպի աշխարհի բոլոր անկյուններ:
Ժամային գոտի` ըստ Գրինվիչի գոտու Հայաստանը +4 է, գտնվում է Մոսկվային հավասար ժամային գոտում, Եվրոպայից առաջ է 2 ժամ, 8 ժամ Ամերիկայի արևելյան ափից և 11 ժամ արևմտյան ափից: |
|
|